Խանդոյանի թաղմանը 70-100 հազար դոլարանոց մեքենայով գնացած Սասուն Միքայելյանը՝ հերսոտել ա, գոռալով ասել է՝ «չեմ ջոգում, էս տեղը չեք բերում...»
2018-10-14 14:37:00

«Սասնա ծռեր» խմբավորման անդամ Գագիկ Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրտս կպայթի որ չասեմ։
     Քանի որ էն ոստիկանություն կոչված գյադա-գյուդեքը հրաժարվել էին իրենց պարտականությունները կատարել, ստիպված մենք ընկերներով այս օրով մեր վիշտն ու կսկիծը խեղդելով փակել էինք ճանապարհը, որպեսզի սգո թափորը անվտանգ և առանց խոչընդոտների դուրս գա եկեղեցուց։

Մի հատ 70-100 հազար դոլարանոց մեքենայով եկավ սասուն միքայելյանը։ Վարորդը թե բա քաշեք էս մեքենան անցնենք։ Ասացի՝ հարգելիս, եթե կարգ կա, ուրեմն բոլորի համար է, բարի եղեք այստեղից ոտքով շարունակել ճանապարհը։ երկուսն էլ հերսոտեցին, թե բա՝ նա գնում է իր ընկերոջ թաղմանը, չեմ ջոգում էս տեղը չեք բերում։ Մի խոսքով զոռբայությամբ ու իրենց դաստիարակությունը ցուցադրելով խցկվեցին անցան։ 
     Հ.Գ. էդ ընկեր կոչվածը մատը մատին չի տվել, երբ Արայիկը բանտարկված էր, երբ նրան խոշտանգում էին, երբ կարիքի մեջ էր, երբ կյանքը վտանգելով կանխեց հայրենի հողերի հանձնումն ու հայ հարյուրավոր կամ հազարավոր զինվորների կյանքը»:

Գագիկ Եղիազարյան

Հ.Գ.  Այն, որ Սասուն Միքայելյանը լրիվ չափերն անցել է՝ երևակայությունից դուրս է:Ստացվում է, որ ժողովուրդը հեղափոխություն է արել  Սասուն միքայելյանների ընտանիքի համար:

 

Այս նյութը դիտել են - 8388 անգամ