Հայկ Մարությանի տհաճ անակնկալն` Երևանցիներին
2018-10-13 10:23:00
  Հոկտեմբերի 13-ին երդմնակալությունից հետո խոսելով լրագողների հետ` նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը հանրության հետ սեփական խոհերով է կիսվել` Երևան քաղաքի` վաղուց օրհասական դարձած խնդիրների հաղթահարման վերաբերյալ` շատ իմաստներով տհաճ անակնկալի բերելով երևանցիներին: 

Նախ հայտարարել է, որ խնդիրների արագ լուծման համար մեծ գումարներ են անհրաժեշտ, որոնք չկան, բայց եթե մեծ գումար տվող լիներ, ապա իրենք արագորեն կկարգավորեին բոլոր հարցերն, ապա` անդրադառնալով տրանսպորտի գնի խնդրին` հայտարարել. «5 տարվա ընթացքում ամեն ինչի գինը բարձրացել է, բացի տրանսպորտի գնից: Այն ժամանակ օբյեկտիվ էր, որ ասում էին՝ մի թանկացրեք, այս անգամ օբյեկտիվ չէ, որ չի թանկանում: Ինձ թվում է՝ նախորդ իշխանությունները վախենում էին գինը բարձրացնել, որպեսզի նոր ալիք չբարձրանար: Բայց միգուցե օբյեկտիվության պահ կա բարձրացնելու»,-հավելելով, որ այս հարցը մտադիր է լուծել հանրաքվեի միջոցով:
Մարությանը փաստացի հայտարարում է, որ ուրանում է սեփական անցյալն ու այն պայքարի նպատակը, որի արդյունքում ինքն ու իր թիմակիցներն այժմ հայտնվել են իշխանության ղեկին, և սա այն պարագայում, երբ Փաշինյանն իր ելութում հայտարարել էր, որ իրենց նպատակը մարդկանց չխաբելն է:
Արդյոք Մարությանը չի՞ խաբում այն երևանիցներին, ովքեր իրենց ձայն են տվել, երբ փաստացի հայտարարում է ապագայում տրանսպորտի գների բարձրացման մասին` խնդիր, որն ուղղակիրորեն առնչվում է մարդկանց գրպաններին:
Կամ որքանո՞վ է կոռեկտ Երևանի խնդիրների լուծումն առկախել փող տվողների բարի կամքից: Այդ դեպքում էլ ո՞րն է քաղաքապետի անելիքն, եթե բոլոր խնդիրների լուծումը պետք կախված լինի այս կամ այն մեծահարուստի բարի կամքից, ի՞նչ է, Հայկ Մարությանից բացի այլևս ոչ ոք չգիտե՞ փող ծախսելու ձևը…
Իրականում Մարությանի խոսքերը հարված են առաջին հերթին Նիկոլ Փաշինյանին ու հեղափոխության հեղինակությանը` դրանից բխող բոլոր քաղաքական հետևանքներով հանդերձ. ևս մեկ ագամ ապացուցվում է, որ հեղափոխական կադրերը, մեղմ ասած, այնքան էլ կոմպետենտ չեն` անկախ այն բանից` քաղաքապե՞տ են դառնում, թե՞ ասենք փոխվարչապետ:
Այս նյութը դիտել են - 15491 անգամ