Պարգևատրվել են Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանի կողմից
2018-10-12 07:36:00

Այս անգամ տեսանելի եմ դարձնում տարիների ընթացքում իմ ստացած մի քանի տասնյակ պատվոգրերից մեկը՝ շատ թանկ ու արժեքավոր, որ երեկ մի խումբ ուսուցիչների հետ պարգևատրվել եմ շրջանի վարչակազմի ղեկավարի կողմից:
« USArmenianews.com »-ը նույնպես շնորհավորում է Ձեզ՝ հարգելի՛ Նատաշա Պողոսյան և այն ուսուցիչներին, ովքեր պարգևատրվել են Մարտակերտի շրջանի ղեկավարի կողմից: Անհնար է ժխտել մանկավարժների կատարած մեծածավալ աշխատանքը, նրանց նվիրումը այդ ոլորտին, որ փոխանցում են մատաղ սերնդին: Դո՛ւք կոչումով ու հոգով իսկական մանկավարժներ եք՝ անդավաճան նվիրումով Ձեր սերն ու գիտելիքներն եք փոխանցում սուրբ գործին:
Կրկին շնորհավորում ենք Ձեզ՝ սիրելի՛ ուսուցիչներ, և մեր շնորհակալությունն ենք հայտնում շրջանի ղեկավարին՝ Ձեր կատարած աշխատանքը գնահատելու համար:
Այս նյութը դիտել են - 7048 անգամ