Խոսք ի խորոց սրտի Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք` սաբոտաժ չանեք .Պավել Մանուկյան
2018-10-12 00:52:00
Սիրելի հայ ժողովուրդ, վիշտս ծանր է, մեր ժողովրդական հերոսի կորուստը անդառնալի: Սրտաճմլիկ և հուզիչ բառեր չեմ ասի: Այս օրերին հարգանքի տուրքեր, սգո թափորներ` բազմամարդ, տասնյակ հազարներով, ճոխ թաղում` "մեռելն երկու տեղ կդնինք":
Ժողովուրդ ինչ կլիներ, որ մի օր այդ թափորի կեսը մեր դատարանի կողմը գար, որտեղ Արոն կուրծքն ու սիրտն էր պատռում անարդարության դեմ պայքարում: 
Գուցե այօր ընկերս ողջ լիներ:
Գուցե և ընկերոջս սրտի վերքը այսքան խորը չլիներ:
Գուցե և արդարության այսչափ մարտիկը այդչափ անարդարությանը զոհ չգնար:
Գուցե և այսօր արդար "թադարան ըլլար", թե՞ ճիշտը սա է: Պիղծ, ազգադավ, մարդակեր ու աստվածակերներին փառք ու պատիվ, շվայտ ու ցոփ կյանք երկրային, իսկ մեզ միայն թագավորությունը երկնային:
Հ.Գ Խոսք ի խորոց սրտի Հրաման սատանայի սուրհանդակներին. Ղ-ի տղերք` սաբոտաժ չանեք:

Այս նյութը դիտել են - 3395 անգամ