Գևորգ Կոստանյանը պարզապես պետք լռի այնքան ժամանակ՝ մինչև իրավապահները կթակեն իր տան դռները
2018-10-10 15:15:00

 Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

Երբ Գևորգ Կոստանյանը խոսում է ազնվության մասին պետք է առնվազն հիշի.
Ավետիսյանների ընտանիքի սպանդի հրապարակային տղամարդավարի տված խոսքի դրժումը, Բուդաղյանի սպանությունն անհրաժեշտ պաշտպանություն որակելը, բազմաթիվ զինծառայողների սպանությունները չբացահայտելը և դրանք ինքնասպանություներ որակելը, ապրիլյան պատերազմից հետո բանակում բացահայտված չարաշահումները։
Եվ այս ամենը դեռ մի փոքր հատվածն է նրա չկայացած գործունեության։
Ուստի և ազնվության ու կոստանյանի միջև մեծ ցանկության դեպքում էլ խորը, անհաղթահարելի անդունդ կա։ Նա պետք է խնայի հասարակության նյարդերը և պարզապես լռի այնքան ժամանակ մինչև իրավապահները կթակեն իր տան դռները։
Այս նյութը դիտել են - 3784 անգամ