Նախագահ Արմեն Սարգսյանն ընդունել է «Ծառուկյան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին
2018-10-10 10:07:00

Շարունակելով խորհրդակցությունները Ազգային ժողովի խմբակցությունների հետ, Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր «Ծառուկյան» խմբակցության անունից ընդունել է խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանին:

Քննարկվել են երկրում ստեղծված քաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր:
Անդրադարձ է կատարվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների թեմային:
«Ծառուկյան» խմբակցության քարտուղարը կարեւորել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ ստորագրված հուշագրում ամրագրված սկզբունքները եւ նշել, որ խմբակցությունը համոզված է, որ բոլոր գործընթացները պետք է լինեն օրինականության շրջանակում, հավասարակշիռ ու տրամաբանված:

Այս նյութը դիտել են - 7850 անգամ