Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ
2018-10-09 01:21:00

«168.am» -ի ժամի տեղեկություններով՝ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը գիշերը շտապ մեկնել է Ստրասբուրգ: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ շտապ այցի նպատակը եվրոպացիների հետ բանակցությունների միջոցով ՀՀ-ում տեղի ունեցող զարգացումների վերաբերյալ դրական դիրքորոշում կորզելն է:

Հիշեցնենք, որ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ Հայաստանի հարցով համազեկուցող Յուլյա Լովոչկինան (Ուկրաինա) կոչ էր արել Հայաստանի բոլոր քաղաքական ուժերին լիարժեք կերպով հարգանք ցուցաբերել ժողովրդավարական արժեքների և օրենքի գերակայության նկատմամբ՝ ինչպես խոսքով, այնպես էլ գործով:

Այս նյութը դիտել են - 3219 անգամ