Ցուցակ՝ նավից փախչող պատգամավորների
2018-10-09 01:12:00

Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու վերաբերյալ հայտարարություն են ստորագրել: Հայտարարության տակ այս պահին ստորագրել է 14 պատգամավոր:

Հայտարարության տակ ստորագրել են հետևյալ պատգամավորները.

 Աշոտ Արսենյան
Ալիկ Սարգսյան

Արտակ Սարգսյան
Արման Սահակյան
Տաճատ Վարդապետյան 
Հակոբ Գառնիկի Հակոբյան
Շիրակ Թորոսյան
Կնյազ Հասանով
Արսեն Միխայլով
Հարություն Կարապողոսյան
Սամվել Ալեքսանյան
Նահապետ Գեւորգյան
Արայիկ Գրիգորյան
Իշխան Զաքարյան:

Ենթադրվում է, որ այս հայտարարությանը կմիանան այլ պատգամավորներ եւս: Հիշեցնենք, որ դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու՝ վարչապետ Փաշինյանի դիրքորոշումը հրապարակային պաշտպանել են նաեւ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գեւորգ Կոստանյանը, ԱԺ պատգամավոր Արթուր Գեւորգյանը, ԱԺ ԲՀԿ խմբակցությունը, ԱԺ «Ելք» խմբակցությունը:

 

Այս նյութը դիտել են - 2457 անգամ