Շղթայական չեզոքացում. Թիրախում «Պարադիզ»-ի Մարտին Ադոյանն է. «Ժամանակ»
2018-10-08 23:05:00
«Ժամանակ» թերթը գրում է. 
Առաջիկայում ՀՀ իրավապահ մարմինների ուշադրության կենտրոնում են լինելու ոչ միայն այն մարդիկ, ովքեր հսկայական կարողություն են կուտակել Քոչարյանի պաշտոնավարման շրջանում, այլ նաև նրանց մտերիմները:
Այս մարդիկ դիտարկվում են հակահեղափոխության պոտենցիալ աջակիցներ, որովհետև իրենց կուտակած կարողության պաշտպանությունը և բազմապատկումը հնարավոր են համարում նոր իշխանության տապալման պայմաններում: Նրանցից մեկը «Մոսկվա» կինոթատրոնի և «Պարադիզ» ընկերության սեփականատեր Մարտին Ադոյանն է, ով Սամվել Մայրապետյանի մերձավոր շրջապատի ներկայացուցիչն է:
Մայրապետյանին և նրա մերձավորներին ու Քոչարյանի մյուս ընկերներին և նրանց մերձավորներին չեզոքացնելով՝ նոր իշխանությունը փորձելու է չեզոքացնել դիմադրության այն շղթան, որը ձևավորվում էր վերջին ամիսներին և շաբաթներին: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
Այս նյութը դիտել են - 2663 անգամ