Նիկոլ չլինի, Քրիստոսի առաքյալները շարվեշարան գան, ստրկությունից չեք ձերբազատվելու...
2018-10-07 02:08:00
Ոմանց մեկնաբանությունները կարդում, խորապես զզվանք եմ ապրում։ Բա երկու հայ, տո՛ ի՞նչ հայ է, մարդ, պարզապես երկու բանական կենդանի, ի նշան հարգանքի Շառլի նկարը կդնեն գլխավոր նկար ու մոլուցքով կքրֆե՞ն, կվիրավորե՞ն, կանպատվե՞ն իրար, էն էլ ոչ անձնական վեճում է՝ քաղաքական խնդիրների շուրջ են վիճում, որոնց մասին նվազագույն պատկերացումներ չունեն սկի՝ ձեզնից ի՜նչ հեղափոխական, ի՜նչ հակահեղափոխական, ով էշ, դուք վրեն փալան, սկի միմյանց հետո նորմալ հաղորդակցվելու ունակ չեք, էնպես որ ավելի լավ կանեք՝ վուվուզելներդ փչեք, մեկ ա ձեզ մոտ դա ա լավ ստացվում մենակ հեղափոխություն բառի իմաստով։
Հանե՛ք Շառլ Ազնավուրի նկարները, դրեք ձեր իրական կերպարներն ու վիրտուալ սիրեք իրար՝ հեղափոխությու՜ն անողներին, արժեհակարգ փոխողների՜ն, իրավագիտակի՜ց դարձածներին տես...
Ասում եք ՀՀԿ֊ն թալանեց քսան տարի, ստրկացրեց, Նիկոլն էլ եկավ փրկե՜ց, ազատե՜ց ստրկությունից, եսի՜մ ինչ, ուրեմն քանի էս մշակութային զարգացվածության մակարդակում եք, Նիկոլ չլինի Քրիստոսի առաքյալները շարվեշարան գան, ստրկությունից չեք ձերբազատվելու...
Վահե Եփրիկյան
Այս նյութը դիտել են - 3851 անգամ