Բախում՝ կառավարությունում՝ Արարատ Միրզոյանի ու ընկերների մասնակցությամբ
2018-10-04 09:47:00
Հոկտեմբերի 4-ի Կառավարության նիստում բավական յուրատեսակ միջադեպ է գրանցվել: Փաշինյանը ստիպված է եղել, մասնավորապես, Սփյուռքի նախարար Մխիթար Հայրապետյանին երկար-բարակ բացատրել, որ իր տեսակետը կառավարության գործունեության վերաբերյալ՝ առնչվող ըստ անհրաժեշտության աշխատանքային օրերի տեղափոխության հարցին, ոչ թե սուբյեկտիվ է, ինչպես որակել է Հայրապետյանը Փաշինյանի համապատասխան դիրքորոշումն, այլ՝ միանգամայն տրամաբանական: Փաշինյանն էլ իր հերթին աբսուրդ է որակել նախարար Հայրապետյանի հակաճառությունն ու ներկայացված հակափաստարկները:
Ի դեպ՝ վիճաբանությունը, որին հետո միացել է նաև Կրթության, գիտության նախարարը, բռնկվել է փոխվարչապետ Արարատ Միրզոյանի պատճառով, ով առաջինն է փորձել Փաշինյանին բացատրել՝ ինչն ինչից հետո է: 
Առաջին հայացքից սովորական քննարկում հիշեցնող այս դրվագն իրականում կարող է վկայել հենց Փաշինյանի թիմի ներսում ստեղծած առավել խորը լարվածության մասին կամ առնվազը Փաշինյանի՝ Կառավարության կողմից արձանագրած արդյունքներից գոհ չլինելու: 
Վերջին շրջանում, ինչպես հայտնի է, Հայաստանում Արարատ Միրզոյանի քաղաքական դերակատարությունը բավական ընկել է: Նա, հակառակ ոչ վաղ անցյալի, ստվեր է մղվել, անտեսվել, բանի տեղ չեն դնում իր դատարկաբանության ու մեծամտության պատճառով:
Կարելի՞ է, արդյոք, Միրզոյանի՝ Փաշինյանին հակադրվելու այսօրինակ փորձը, թեկուզ դեռևս բանավոր տեսքով, որի արդյունքում, փաստորեն, Փաշինյանը բոլորի առաջ հայտնվել է խիստ անհարմար դրության մեջ, համարել յուրատեսակ պատասխան իր այն կարգավիճակին, որում նա այժմ գտնվում է: Կամ կարելի՞ է, արդյոք, պատահական համարել Միրզոյանի հետ քիրվայական հարաբերություններում գտնվող որոշ նախարարների պահվածքը նիստի ընթացքում, թե՞ սա ընդամենը ներքին դեմոկրատիայի առկայության արտահայտություն է՝ առանց որևիցե «հետին մտքի»:
Սա, թերևս, յուրաքանչյուրի որոշելիք հարցն է, սակայն անվիճելի է, որ նույն Սփյուռքի նախարարը դեռ պետք է շատ «հաց ու պանիր ուտի», որպեսզի կարողանա իսկապես հակաճառել սեփական ղեկավարին ու նրան փաստացի սուտ հանել:
Իրականում ակնհայտ է, որ հեղափոխության իստիտուցիոնալացումից հետո Կառավարության այս կազմը չի կարող պահպանվել. դեղնակտուցներին ու ասֆալտի վրա պառկող-չորացողներին հատկացված ժամանակը չի կարող անսպառ լինել, մանավանդ, այն պարագայում, երբ շոշափելի արդյուքներ, մեղմ ասած, չկան:
Կարող ենք փաստել նաև, որ կառավարության նորընտիր դեղնակտուցների փոխարեն աշխատում է միայն Նիկոլ Փաշինյանը:

Այս նյութը դիտել են - 6829 անգամ