Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանը ոչ մի բանից տեղյակ չի՞ «Ժողովուրդ»
2018-09-28 00:31:00

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» թերթն իր երեկվա համարում տեղեկացրել էր վերջերս Գեղարքունիքի փոխմարզպետ Նարեկ Գրիգորյանի եւ Ճամբարակի քաղաքապետ Վազգեն Ադամյանի միջադեպի մասին:

Երբ քաղաքապետը համարձակվել էր վազանցել փոխմարզպետի մեքենան, վերջինս չէր ներել այդ հանդուգն արարքը եւ անմիջապես հեռախոսով ՃՈ-ին կարգադրել էր մեքենան տանել տուգանային հրապարակ:

Ու ՃՈ աշխատակիցները տարակուսած կանգնեցրել են քաղաքապետի մեքենան, որից հետո Ադամյանը եկել է մարզպետարան կատարվածի համար հաշիվ պահանջելու փոխմարզպետից: Եւ այդպես նրանք թեժ վիճել են: Միայն թե հիմա կողմերը փորձում են գաղտնի պահել այս միջադեպը:

«Ժողովուրդ» թերթը մեկնաբանությունների համար դիմեց նաեւ Գեղարքունիքի մարզպետ Իշխան Սաղաթելյանին, սակայն նա ասաց. «Իսկ ո՞վ է ասում, որ նման բան է եղել: Ես տեղյակ չեմ, նման բան չի եղել: Լարվածություն ընդհանրապես չկա: Մեզ մոտ նորմալ, աշխատանքային պրոցես է»: Իսկ մինչ այդ նկատենք, որ նոր պաշտոնյաներից ոմանք իրենց փորձում են պահել ՀՀԿ-ականների պես բոլոր բացասական դրսեւորումներով»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Այս նյութը դիտել են - 5108 անգամ