Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել. Tert.am
2018-09-27 13:28:00

Սուրբ Աթոռում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Միքայել Մինասյանը չի շարունակի պաշտոնավարել, այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

«Ո´չ, չի շարունակի»,- ասաց փոխարտգործնախարարը՝ անդրադառնալով Միքայել Մինասյանին հետ կանչելու մասին հարցին:

«Դա վարչապետի որոշումն է»,- հավելել է փոխարտգործնախարարը՝ խոսելով դեսպանին հետ կանչելու հիմքերի մասին:

Այս նյութը դիտել են - 9097 անգամ