«Գյա՛, էդ պաշտոնն իմնա, դիմու՛մ գրա…»Սասուն Միքայելյան. HZHAM
2018-09-25 22:30:00
Հրազդանի, Վանատուր թաղամասի բնակիչ՝ Սասուն Միքայելյանը հեղափոխության առաջին օրվանից հագել է ֆեոդալի պատմուճանն ու աջ-ձախ փորձում է իրեն ենթարկեցնել բոլորին:
Սակայն ոտքը խոփի է հանդիպել: Կոտայքի մարզպետարանի մեր լրատուի փաստմամբ, Սասուն Միքայելյանին տեղական իշխանությունները չեն ենթարկվում, ըստ մեր աղբյուրի, այդպիսի ներքին հրահանգ ունեն նրանք վարչապետ Նիկոլից:
Նիկոլին դուր չի գալիս, որ Սասունն իրենից առաջ է փորձում ընկնել ու առայժմ՝ ձգված պահում է Սասունի սանձերը:
Սասուն Միքայելյանն այս օրերին, անբաժան շրջում է իր դրսի հայրենակից, մեծահարուստ Վաղիկ Ասատրյանի հետ, ում ներգաղթն է կազմակերպել, խոսք տալով վերջինիս, որ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական վարչության պետի պաշտոնը կնվիրի նրան: Ներկա գործող պետին՝ Վահագն Ոսկանյանին Սասունը հրամայել է ազատման դիմում գրել, սակայն Վ. Ոսկանյանը հակադրվել է՝ ասելով, որ քաղծառայությունով է անցել և դիմում չի գրի:
-Գյա՛, էդ պաշտոնն իմնա, դիմու՛մ գրա,-այս օրերին գոռում է Սասունը մարզպետարանի միջանցքներում:
Ըստ մեր աղբյուրի, Վահագն Ոսկանյանն անդրդվելի է, ավելին՝ ծիծաղում է Սասունի անգրագիտության վրա:
Հիշեցնենք, որ վերջերս Հրազդանի հարկային պետի պաշտոնին միջամտել էր Սասունը, նույն Վաղիկ Ասատրյանի եղբոր կնոջը՝ Կարինե Ներսիսյանին նշանակել տալով հարկային պետ:
Ըստ նույն աղբյուրի,այս օրերին լարված են նաև մարզպետ՝ Ռոմանոս Պետրոսյանի, Հրազդանի քաղաքապետուհու և Սասուն Միքայելյանի հարաբերությունները: Երկու իշխանիկները չեն համաձայնվում անցնել Սասունի թրի տակով՝ թիկունքում ունենալով Նիկոլին:
Աղբյուրը՝ hzham.am
Այս նյութը դիտել են - 7227 անգամ