Հրազդանում խոսում են, որ առեւտրի կենտրոնը լինելու է Ալեքսանյանի հերթական սիթին Hraparak
2018-09-19 00:36:00

«Հրապարակ» -ը գրում է. Մենք անդրադարձել էինք Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասում գտնվող շուկայում տիրող իրավիճակին: Շուկան սեփականաշնորվել է գործարար Մանվել Բունիաթյանի կողմից, ով արդեն 2 օր է, ինչ ապամոնտաժում է շուկայի մեծ տաղավարը՝ երկհարկանի առևտրի կենտրոն կառուցելու նպատակով:

Հրազդանի քաղաքապետարանի կողմից առևտրի կենտրոնի կառուցապատման շինթույլտվության փաստաթուղթը տրված է, կառուցապատողն է՝ «Լյովա - Կորյուն» ՍՊԸ-ն. «Ողջունելի քայլ է, վերջապես Հրազդանում մի լավ առեւտրի կենտրոն կբացվի, մենք էլ էս շուկայի կեղտից կազատվենք: Տեսնում եք, թե մենք ինչ պայմաններում ենք առեւտւոր անում, ո՛չ ջուր կա, ո՛չ նորմալ զուգարան: էսքան տարի դիմացել ենք անձրեւին, ձյանը, էս տարի էլ կդիմանանք, մինչեւ կենտրոնը կկառուցեն: Հույսով ենք, որ դրանից հետո ե՛ւ առեւտուրը լավ կլինի, ե՛ւ պայմանները կբարելավվեն»,-մեզ հետ զրույցում նշում էին առեւտրականները:

Այժմ առեւտրականները իրենց առեւտուրը անում են շուկայի ներսում․ ազատվել է դեպի շուկա տանող ճանապարհը, եւ այդ մասում մեծ թափով ընթանում են շուկայի քանդման աշխատանքները: Ըստ առեւտրականների՝ կառուցվող առեւտրի կենտրոնում իր լուման ունի նաեւ գործարար Սամվել Ալեքսանյանը: Հրազդանում խոսում են, որ առեւտրի կենտրոնը լինելու է Ալեքսանյանի հերթական սիթին:

Մանվել Բունիաթյանի հետ կապ հաստատել մեզ չհաջոցվեց: Մեզ հետաքրքրում էր, թե, որքանո՞վ է համապատասխանում շրջանառվող լուրերը, որ առեւտրի կենտրոնը լինելու է Սամվել Ալեքսանյանի հերթական «սիթին»:

Նշենք, որ նրան են պատկանում «Երեւան Սիթի» սուպերմարկետների ցանցը: Ինքը՝ Ալեքսանյանը, բազմիցս իր «հարցազրույցներում» հայտարարել է, որ բիզնես չունի եւ «գոյատեւում է» կնոջ գումարներով եւ պատգամավորի «աղքատիկ» աշխատավարձով:

 
Այս նյութը դիտել են - 3464 անգամ