Բորիս Նավասարդյանը՝ Yerevan.Today-ում խուզարկության մասին (Տեսանյութ)Aysor
2018-09-17 09:49:00

Երևանի մամուլի ակումբն ուշադիր հետևում է Yerevan.Today լրատվամիջոցում տեղի ունեցող զարգացումներին։

«Կարծում եմ՝ բոլորը շահագրգռված են, որ այդ գործը հնարավորինս արագ բացահայտվի, որովհետև դա, իրոք, ազգային անվտանգության հետ կապված լուրջ հարց է», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը։

Նա ընդգծեց՝ բնականաբար, գործը պետք է բացահայտեն հենց հատուկ ծառայությունները։
«Այնպես որ՝ իրենց կողմից գործողություններ պետք է իրականացվեն, այլ հարց է, թե ինչպես են գործողություններն իրականացվում», -ասաց նա։
Բորիս Նավասարդյանը հուսով է, որ ամեն ինչ, ինչպես այսօր ընդունված է ասել, շնորհքով են արել։
«Դրա ապացույցները ունենք, որ վերջերս իրավապահ մարմիններն ու հատուկ ծառայությունները շնորհքով են աշխատում», - նշեց նա։

Մանրամասն՝ Aysor.am-ի տեսանյութում։

Այս նյութը դիտել են - 3938 անգամ