Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում. Արծրուն Հովհաննիսյան.armeniasputnik
2018-09-16 23:13:00

Ադրբեջանի զինված ուժերը գնդակոծել են Հայաստանի տարածքը Արենի գյուղի շրջանում, հակառակորդի կրակակետերը ճնշվել են պատասխան գործողություններով, armeniasputnik.am-ին  ասաց Հայաստանի ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:

«Իրավիճակը նման է նրան, ինչ տեղի է ունեցել Տավուշում, կրակոցներն ավելի քիչ են եղել: Կրակել են հրաձգային զենքից, բայց ի տարբերություն Տավուշի, այնտեղ գնդակները մինչև գյուղ չեն հասնում», — ասաց Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ սահմանի մոտ գյուղացիներին պատկանող այգիներ կան: Ինչպես Տավուշի մարզում, կետերը, որոնցից հակառակորդը կրակ է արձակել, ճնշվել են:

Ինչպես նշեց Հովհաննիսյանը, սովորաբար ադրբեջանական զինված ուժերը կրակում են ուշ երեկոյան կամ ցերեկը՝ կապված գյուղատնտեսական աշխատանքների հետ: Այս դեպքում կրակել են սեպտեմբերի 15-ի երեկոյան: 

Այս նյութը դիտել են - 3882 անգամ