Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դրվագով չկա հարուցված քրեական գործ. Արփինե Հովհաննիսյան
2018-09-13 01:56:00

Հայաստանի Ազգային ժողովում Քննիչ հանձնաժողով ստեղծվում է երկու դրվագով՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելը և երկրում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը քննարկելը, այսօր Ազգայի ժողովում Քննիչ հանձնաժողով ձևավորելու մասին որոշման նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ փոխնաագահ Արփինե Հովհաննիսյանը։

«Ոչ մի քրեական գործ հարուցված չէ՝ պարզելու դատավորին վարչապետը զանգե՞լ է, ԱԱԾ պետը զանգել է։

Այսինքն՝ արդարադատության իրականացմանը խոչընդոտելու դրվագով չկա հարուցված քրեական գործ։ Թող գա դատավորը Քննիչ հանձնաժողովին ասի՝ ինչ է կատարվել իրականում»,- հայտարարեց Հովհաննիսյանը։

Նրա խոսքով, ուժային կառույցների ղեկավարների՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի զրույցի գաղտնալսման փաստը առիթ է քննարկելու Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանվածության մակարդակը։

«Ազգային ժողովի Կանոնակարգ սահմանադրական օրենքի որևէ խախտում չի կատարվում Քննիչ հանձնաժողով ստեղծելով»,- պնդեց Հովհաննիսյանը։

Այս նյութը դիտել են - 4530 անգամ