Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում. Պեսկով
2018-09-12 23:11:00
 ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտոնական այցով կլինի Հայաստանում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, տեղեկությունը ռուսական «Известия» -ին հաստատել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ ընդգծելով, որ այցի հստակ ժամկետները դեռ հայտնի չեն:
«Այցի ժամկետները կհամաձայնեցվեն»,- հայտնել է նա:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-ին Կրեմլի պալատում հանդիպել էր Պուտինի հետ: Դա Փաշինյան-Պուտին երրորդ հանդիպումն էր, որի ավարտից հետո նա տեղեկացրել էր, որ ՌԴ ղեկավարն ընդունել է Հայաստան այցելելու իր հրավերը:
Այս նյութը դիտել են - 9273 անգամ