Սկանդալային բացահայտում. ԱԱԾ պետը և ՀՔԾ ղեկավարը պետք է պաշտոնանկ արվեն.Politik
2018-09-11 08:56:00

Քիչ առաջ համացանցում հայտնվեց ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսային խոսակցության գաղտնալսումը:

Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ ԱԱԾ պետն ու ՀՔԾ պետը որոշում են, թե ով պետք է կալանավորվի, իսկ ով ազատ արձակվի: Մի կողմ թողնենք այն, որ ԱԱԾ պետը հրահանգում է, որ դատավորը  ցանկանա, թե ոչ պետք է կալանավորի Քոչարյանին: Այս ամենի ամբողջ աբսուրդն այն է, որ երկրի ազգային անվտանգության թիվ մեկ պատասխանատուն չի կարողանում ապահովել իր սեփական խոսակցության անվտանգությունը:

Միայն այս հանգամանքը բավական է, որ ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը պաշտոնանակ արվի: Պաշտոնանկ պետք է արվի նաև Սասուն Խաչատրյանը, քանի որ նա իր պաշտոնական գործառույթները իրականացնելուց առաջ հրահանգներ է ստացել ԱԱԾ պետից:

politik.am

Այս նյութը դիտել են - 3508 անգամ