Հայաստանում գործող դատավորների մի մասը պետք է հրաժարվի դատավոր լինելուց
2018-09-08 23:44:00

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.

«Հայաստանում գործող դատավորների մի մասը պետք է հրաժարվի դատավոր լինելուց։ Նրանց ներկայությունը լուրջ մարտահրավեր է արդարադատության իրականացմանը: Բացառվում է, որ որևէ կամակատար կամ կոռումպացված դատավոր երբևէ «խոստովանի», որ ինքը կոռումպացված է… Մինչդեռ դատական համակարգի նկատմամբ հասարակության վստահությունը շարունակում է մնալ սոսկալի ցածր մակարդակի վրա: Այս համակարգում լրջանալն այլևս ծայրահեղ անհրաժեշտություն է. հակառակ դեպքում ականատեսը կլինենք աղմկոտ ձերբակալությունների…

Սա ընդամենը փոքրիկ հիշեցում էր…»։

 
Այս նյութը դիտել են - 1535 անգամ