Միջադեպ Կասկադում. կիզակետում Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետի որդին է.«Ժողովուրդ»
2018-09-08 00:10:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` օրերս Երեւանում՝ Կասկադի հարակից տարածքում, միջադեպ է տեղի ունեցել: Իսկ կիզակետում է եղել Հայաստանի նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի որդին: ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը երեկ մեզ հետ զրույցում հաստատել է այդ լուրերը` նշելով, որ միջադեպին ոստիկանությունում ընթացք է տրվել:«Անկեղծ ասած, տեղեկացված եմ եւ դրան ընթացք է տրված»:

Օսիպյանի խոսքերով` հիմա նյութեր են նախապատրաստում. «Ընթացքի մասին ձեզ լրացուցիչ կասենք»,- ասել է նա` մեր թղթակցի հարցին ի պատասխան:

Հիշեցնենք, որ Արշակ Հակոբյանի հարազատները թավշյա հեղափոխությունից հետո հայտվում են իրավապահների ուշադրության կենտրոնում»: Ավելի մանրամասն`«Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում: 

Այս նյութը դիտել են - 2052 անգամ