Մեծ կոմբինատորը դատի է տվել 24News-ին
2018-09-05 01:14:00
Սլովակիայում բնակվող Աշոտ Գրիգորյանը, ով հայ ընթերցողին ավելի շատ հայտնի է «Նաիրիտ» քիմիական երբեմնի հսկայի հետ կապված իր հայտարարություններով, որոշել է դատի տալ 24News-ին։ 
Այդ մտադրության մասին համապատասխան ծանուցում մեր խմբագրությունը ստացավ վերջերս։ 
Գրիգորյանին հատկապես դուր չէր եկել այն փաստը, որ 24-ի երեկոյան եթերով հեռարձակվել էր մի ռեպորտաժ, որտեղ վերջինիս իր պարբերական դեպի Հայաստան վոյաժների և երբեք չկատարված մեծ պրոյեկտների համար ՀՀ ԱԳ նախարարության տարբեր պաշտոնյաներ կոչել էին «Մեծ կոմբինատոր» և «գաստրոլյոր»։
Մեր խմբագրությունն, իհարկե, խոստանում է, որ պատշաճ կերպով կպատասխանի դատարանի ցանկացած հարցադրմանը, իսկ մինչ այդ հանդես կգա Գրիգորյանի գործունեության վերաբերյալ այլ տեղեկատվությամբ։

Այս նյութը դիտել են - 3861 անգամ