ՀԵՏԱՁԳԵՔ ՔԱՂԱՔԱԳԼԽԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
2018-09-03 00:46:00
Որպես շարքային երևանցի՝ ուզում եմ դիմել բոլորին և բոլորդ ականջներիդ օղ արեք՝ Երևանի հաշվին ղումար խաղացողը դաժան է պատժվում: ՌՔ-ն ձեզ վկա:
Խորը ցավով եմ ասում, որովհետև տարիներ շարունակ հալածվել ու խարխլվել է մայրաքաղաքի դեմքն ու էությունը: 
Խնդրում եմ տասը չափեք, մեկը կտրեք: Մայրաքաղաքի քաղաքագլուխ ընտրելուց առաջ պետք է առնվազն Զարե Սինանյանի նման բանիմաց, համեստ ու զուսպ մարդիկ առաջադրվեն, որպեսզի քաղաք պետությունը կարողանան ղեկավարել:
Հարկավոր են մարդիկ ,ովքեր լուրջ ծրագրեր կներկայացնեն՝ քաղաքին նոր ու ժամանակակից շունչ տալու վերաբերյալ:
Իսկ եթե կարծում եք մայրաքաղաք ղեկավարելը դա
«լավ տղու» կամ այս, կամ այն քաղաքական գործչի տեղն է՝ չարաչար սխալվում եք: Երևանը առաջին հերթին, բանիմաց ու հոգատար մարդկանց կարիք ունի, ովքեր սեր ու բարօրություն կբերեն, մեր բոլորիս կողմից սիրելի մայրաքաղաքին:
Երևանը Հանրապետության, ոչ միայն սիրտն է՝ այսօր մնացած քաղաքների ու գյուղերի, ծայրահեղ ծանր լինելու պատճառով դարձել է բոլորի կենտրոնացման տեղը: Այսինքն՝ ամբողջ հանրապետությունը այս քաղաքի հույսին է մնացել, որը շատ վատ է բոլոր առումներով, իսկ ղեկավարելը բավականին բարդ է գնալով դառնում:
Կարծում եմ կարելի է հետաձգել այս ընտրությունները, սպասել նոր խորհրդարանի ընտրությունների ավարտին: Երբ նոր կառավարությունը կձևավորվի, բոլոր քաղաքական ուժերը պայքարի կմտնեն իրենց ծրագրերով՝ այն ժամանակ ավելի մեծ ընտրություն կունենանք մենք երևանցիներս մեր քաղաքագլխին ընտրելու համար:
Առնվազն լուրջ չի այս իրավիճակում հապճեպ որոշումներ ու ընտրություններ անելը Երևանում:
Թող մի ժամանակավոր կառավարման մարմին ձևավորվի, իսկ նոր ձևավորված խորհրդարանի ընտրություններից հետո մայրաքաղաքի ղեկավարի ընտրության համար՝ ավելի պատրաստված թեկնածուներ կառաջադրվեն:
Հրանտ Վարդանյան
Այս նյութը դիտել են - 4604 անգամ