Սեպտեմբերի 5-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Գարի Քյոսայան» ջազ քառյակի համերգը
2018-08-30 09:57:00

Այս տարի կլրանա հայ անվանի կոմպոզիտոր Սերգեյ Քյոսայանի 100-ամյակը: Այդ կապակցությամբ սեպտեմբերի 5-ին Լոս Անջելեսում տեղի կունենա «Գարի Քյոսայան» ջազ քառյակի համերգը, որը, բնականաբար, նվիրված կլինի Սերգեյ Քյոսայանի հիշատակին:

«Սա հատուկ նշանակություն ունի ինձ համար, քանի որ նվիրված է հորս 100-ամյակին»,- նշում է կոմպոզիտոր, դաշնակահար, ջազմեն Գարի Քյոսայանը, ով, ի դեպ, հոբելյանական համերգը մեկնարկել էր դեռևս ապրիլի 22-ին՝ Երևանից:
Համերգի հատուկ հյուրերի թվում են Գ. Քյոսայանի կինը՝ Ալլա Սահակյանը, Հովհաննես Բաբախանյանը, Դարիլ Դարդենը, Լուիս Վան Թեյլորը, Կարլ Վինսենթը և այլք:

Այս նյութը դիտել են - 3367 անգամ