Ոստիկանության 6-րդ վարչության պետ է նշանակվել Արսեն Այվազյանը
2018-08-20 13:49:00

ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանը շարունակում է կադրային փոփոխություններ կատարել համակարգում:

Մեր տեղեկություններով, ոստիկանապետի հրամանով՝ Հայաստանի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6-րդ վարչության) պետ է նշանակվել Արսեն Այվազյանը՝ ազատվելով Արամվիրի ոստիկանապետի պաշտոնից:

Տեղեկությունը մեր զրույցում հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Արսեն Այվազյանը Արմավիրի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնում էր 2017 թվականի հունվարից:

Այս նյութը դիտել են - 5953 անգամ