Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանաձնատանը և գրասենյակում խուզարկություն է կատարվել
2018-08-20 03:04:00

 Մարտի 1-ի գործի շրջանակում խուզարկություն է կատարվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին պատկանող առանձնատանը և գրասենյակում: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին Հատուկ քննչական ծառայությունից:

2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով նախաքննության ընթացքում ձեռք բերված ապացույցների բավարար համակցության հիման վրա 2018 թվականի հուլիսի 26-ին Հայաստանի Հանրապետության պաշտոնաթող Նախագահ Ռոբերտ Քոչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի 1-ին մասով այն բանի համար, որ նա այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ տապալել է Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգը; Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկամսյա կալանավորումը: 

Այս նյութը դիտել են - 5138 անգամ