ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում տեղի կունենա աշխարհահռչակ գրող, դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացումը
2018-08-16 12:36:00
Խորապես գիտակցելով Սարոյանի թողած ժառանգության համամարդկային կարևորությունը, հաշվի առնելով առանձնատան անմխիթար վիճակը և նպատակ ունենալով փրկել այն ոչնչացումից՝ 2015 թվականին այն գնեց Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամը, որը վերջին երկու տարիների ընթացքում մեծ զարկ է տվել հայերեն «Վիքիպեդիայի» զարգացմանը և նպաստել հայկական ինտելեկտուալ ներուժը միջազգային մակարդակի բարձրացնելուն: 
Արթուր Ջանիբեկյանի կողմից հիմնադրված «Ինտելեկտուալ Ռենեսանս» հիմնադրամի կատարած մեծ ու ազգանվեր գործին ականատես կլինենք շուտով:
Օգոստոսի 31-ին լրանում է Վիլյամ Սարոյանի ծննդյան 110-ամյակը, այդ առիթով «Սարոյան հաուս» նորաստեղծ տուն-թանգարանը տեղեկացնում է, որ 2018 թվականի Օգոստոսի 31-ին ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում տեղի կունենա աշխարհահռչակ գրող, դրամատուրգ Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացումը:
Վիլյամ Սարոյանի տուն-թանգարանի բացման արարողությունը կլինի ուրբաթ օրը, օգոստոսի 31-ին, երեկոյան 6.30-21.00:
Հասցեն՝ California, Fresno, 2729 W.Griffith way.

«Սարոյան հաուս» նորաստեղծ տուն-թանգարանը բացվում է գրողի 110-րդ տարեդարձին

Այս նյութը դիտել են - 4327 անգամ