ՀՀ ԱԱԾ ծառայությունը պատրաստ է աջակցել ՀՀ-ում ՌԴ անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչությանը. Ա. Վանեցյան
2018-08-16 06:35:00

 ՀՀ Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն ընդունեց Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության Սահմանապահ ծառայության փոխտնօրեն, սահմանային պահպանության դեպարտամենտի ղեկավար, գեներալ-լեյտենանտ Իգոր Կոնստանտինովի գլխավորած պատվիրակությանը:

    Հանդիպման սկզբում Ի. Կոնստանտինովը ՀՀ  ԱԱԾ տնօրենին ներկայացրեց ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության նորանշանակ պետ գեներալ-մայոր Ռոման Գոլուբիցկիին և նրա անցած ծառայողական ուղին:

     Տնօրենը շնորհավորեց  վերջինիս նշանակման կապակցությամբ, մաղթեց հաջող ծառայություն և վստահեցրեց, որ ՀՀ ԱԱ ծառայությունը մշտապես պատրաստ է աջակցել սահմանների պահպանության հարցում:

     Քննարկելով երկկողմ համագործակցության հարցերը՝ Ա. Վանեցյանը նշեց, որ Ռուսաստանի Դաշնության հետ Հայաստանի Հանրապետության հարաբերությունները գործնականում ընդգրկում են փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտները և հույս հայտնեց, որ նմանատիպ հանդիպումները կնպաստեն  այդ համագործակցության էլ ավել ամրապնդմանը:

     ՌԴ կողմը ևս պատրաստակամություն հայտնեց նպաստել հնարավոր համագործակցության զարգացմանը, ապա անդրադարձ եղավ ՀՀ-ում ՌԴ սահմանապահների առաքելությանը: 

Այս նյութը դիտել են - 4475 անգամ