«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի
2018-08-15 02:31:00

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նոր խոսնակ ունի։ Կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները կկատարի Վահան Կոստանյանը:

««Քաղաքացիական պայմանագրի» այսօր կայացած վարչության նիստի ընթացքում որոշում կայացվեց, որ այսուհետ կատարելու եմ կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները»,- սոցցանցի իր էջում գրել է Վահան Կոստանյանը:

Վահան Կոստանյանը ՀՀ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի նախկին ղեկավարն էր, սակայն որոշ ժամանակ պաշտոնավարելուց հետո աշխատանքից ազատվելու դիմում ներկայացրեց 

Այս նյութը դիտել են - 2844 անգամ