Կրկին հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունը
2018-08-13 14:25:00
Փաստաբան Երվանդ Վարոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.


«Կրկին հրավիրում եմ ՀՀ Արդարադատության նախարարի ուշադրությունը։ Հարցն օրհասական է, ունի անհապաղ լուծման կարիք, հակառակ պարագայում հղի է արդեն անկանխատեսելի հետևանքներով։
Փաստաբանության մասին օրենքով հարկ է հստակ ու անհապաղ սահմանել, որ Փաստաբանի վարքագծի կանոնագիրքը պետք է կարգավորի բացառապես փաստաբանական գործունեության շրջանակներում փաստաբանի վարքագիծը։ Փաստաբանական գործունեությունից դուրս փաստաբանը քաղաքացի է, ընդհանուրի պես իր իրավունքներով, պարտականություններով ու պատասխանատվությամբ։ Փաստաբանական գործունեությունից դուրս որևէ բան վարքագծի կանոնագրքով կարգավորելու փորձ վեր է ածվում ֆարսի ու սուբյեկտիվիզմի։

Հ.Գ. Սա նախորդ իշխանությունների եփած շիլան է… բայց դա չի ազատում մեր նոր իշխանություններին հարցը կարգավորելու պարտականությունից»։
Այս նյութը դիտել են - 2857 անգամ