Հանկարծ չմտածեք, թե վեր--վեր եմ թռչում Նիկոլ Փաշինյանով.Մանուշ Դարպասեցի
2018-08-12 10:25:00
Կարեն Կարապետյան հուսով եմ,որ Դուք էլ եք հետևում Նրկոլ Փաշինյանի վարած հայրենանվեր քաղաքական գործնեությանը։Հետաքրքիր է , եթե ժամանակը հետ տրվեր և Դուք նորից վարչապետ լինեիք Ձեզ ինչպես կդրսևորեի՞ք ։Նորից ենթակա կլինեիք բռնակալի կամքին,և անվերջ ստերով կծաղրեիք ժողովրդին, թե՞ կառաջնորդվեիք մարդկային բարձր գիտակցությամբ։
Թե Ձեր ինչ շունն էր կատաղել,որ ընդունեցիք մեծահարուստ Սամվել և Կարեն Կարապետյան եղբայրների հրավերքը(պատգամավոր Կարեն Կարապետյանից եմ լսել դրա մասին,երբ իր շտաբի անդամների հետ հանդիպում էր կազմակերպել),և նրանց հորդորանքով ձեր բանն ու գործը թողած ստերի պարկերը շալակած ու նաև Ձեր մի քանի վագոն կոստյումններն ու հարդարանքի պարագանները վերցրած եկաք Հայաստան։
Դուք գեղեցիկ տղամարդ էիք,եթե ուզում էիք ցուցադրվել,դրա համար կարող էիք մասնակցել գեղեցկության ու մոդաների մրցույթներին,գուցե այնտեղ գրավեիք նաև առաջին տեղը։
Դուք ժողովրդի հետ չեք եղել երբեք,նրա ձայնը երբեք Ձեր ականջներին չեն հասել։
Դուք նույնիսկ չպատասխանեցիք իմ նամակին,որն իմ համացանցային էջերով Ձեզ էի ուղարկել(《Բաց նամակ վարչապետ Կարեն Կարապետյանին》)։
Հանկարծ չմտածեք,թե վեր--վեր եմ թռչում Նիկոլ Փաշինյանով։
Ո՛չ այդպես չէ։
Բանից պարզվում է , որ ես`Մանուշ Դարպասեցիս Նիկոլ Փաշինյանից շուտ եմ սկսել իմ անանուն հեղափոխական շարժումը(համացանցային իմ էջերում),որի պատճառով մեծ վախի մեջ եմ պահել իմ գյուղի բնակչության մեծամասնությանը և Վանաձորում ապրող իմ համակիրներին։Իմ մասին մտածողները անհանգստանալով ինձ համար մեկ տարի շարունակ ինձ ասում էին թե ինչու եմ կյանքս վտանգում,ինչի եմ փեշս գցում գոմեշի պոզին(նրանք ի նկատի ունեին ՀՀԿ խմբակցությանը)։
Այնպես որ Կարեն Կարապետյան, Նիկոլ Փաշինյանը իմ և իմ նման մտածող մարդկանց վրա հենվելով է սկսել իր շարժումը։Իմ նման մտածողները բյուր հազարներով են եղել,որի հետ երևի Դուք էլ եք համաձայն,Դուք,որ ժողովրդին ընկալելու մեծ խնդրի առաջ եք միշտ էլ կանգնած եղել։Մեկ տարվա ընթացքում այնքան ստերով լցրիք ժողովրդի ականջները,որ անգամ մեծն Հ.Թումանյանի 《Սուտլիկ որսկանը 》կնախանձեր Ձեզ։
Վերջաբան-
խորհուրդս Ձեզ
Սրանից հետո ինչ գործ էլ նախաձեռնելու լինեք հազար չափեք ու նոր կտրեք։
Մանուշ Դարպասեցի-ի ֆեյսբուքյան էջից
 
Այս նյութը դիտել են - 3821 անգամ