Փաստաբանների պալատն ընդդեմ Նիկոլայ Բաղդասարյանի․ կասեցվել է փաստաբանի գործունեությունը 1in
2018-08-12 00:13:00

Փաստաբանների պալատի խորհրդի նիստի օրակարգում ընդգրկվել էր փաստաբան, ՀՀ Փաստաբանների պալատի անդամ, ՀՀ վարչապետի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Նիկոլայ Բաղդասարյանի փաստաբանական արտոնագիրը կասեցնելու մասին հարցը։ Նիստն ընթացավ բավական բուռն։

Փաստաբան Լուսինե Սահակյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ սա անձնական խնդիր է կապված Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Սահակյանի կարծիքով՝ պալատը պետք է միայն ողջուներ իր փաստաբանների ներգրավվածությունը պետական ապարատում՝ որպես հասարակական հիմունքներով խորհրդականի։

Փաստաբան Երվանդ Վարոսյանն էլ իր հերթին նշեց՝ խորհրդում առնվազն 4 հոգի կա, ով առհասարակ չպետք է ներկա լիներ նիստին, առավել ևս քվեարկեր, քանի որ անձնական խնդիրներ ունի Նիկոլայ Բաղդասարյանի հետ։ Անձնական խնդիրները կապված են փաստաբանական գործունեության հետ։

Քվեարկությամբ ՓՊ-ն կասեցրել է փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանի գործունեությունը

Մանրամասները՝ տեսանյութում.

Այս նյութը դիտել են - 5456 անգամ