Հերթը հասավ թաղապետերին. «Ժողովուրդ»
2018-07-31 00:28:00

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Տարոն Մարգարյանի՝ Երեւանի քաղաքապետի պաշտոնից հրաժարականից հետո քաղաքի վարչական որոշ շրջանների ՀՀԿ-ական ղեկավարները հայտնվել են անորոշ վիճակում։ Նրանց հետագա ղեկավարումը դեռեւս շարունակում է օդում կախված մնալ։ Նրանցից մի քանիսը անգամ հրաժարականի դիմումներն արդեն ներկայացրել են։

Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների՝ հրաժարականի դիմում արդեն գրել է Էրեբունի վարչական շրջանի ղեկավար Դավիթ Գրիգորյանը, Նոր նորքի թաղապետ Արմեն Ուլիխանյանը, Ավանի թաղապետ Մանվել Ջավադյանը, Քանաքեռ-Զեյթունի թաղապետ Արթուր Ստեփանյանը։ Տեղեկությունը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց քաղաքապետարանի հասարակայնության եւ լրատվության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանի հետ, որը նշեց. «Նման տեղեկություն չունեմ»։

Ամբողջական հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում :

Այս նյութը դիտել են - 4151 անգամ