Մենք բեմի վրա ենք, թե իրականության պատասխանատու... Պատասխանեն միայն ողջամիտները
2018-07-29 20:50:00

ԵՐԿՈՒ ԼՈՒՐՋ ՀԱՐՑ... Որոնց ուզում եմ, որ չպատասխանեն մտքի անզորությունից տառապող և հայհոյանքին ապավինող տղամարդիկ և կանայք, որոնք երիտասարդ սերնդին ոչինչ չունեն տալու, բացի հիշյալ անկրթությունից.... 

1. Ինչու Արցախի խորհրդարանը այսպես շահագրգիռ չարձագանքեց Լևոն Հայրապետյանի և Սամվել Բաբայանի կալանավորման օրերին, երկուսն էլ անկաշառ նվիրվածությամբ օգնել են Արցախին,մեկն իր ողջ հարստությունը ներդրեց իր ծննդավայրի համար, մյուսը՝ հանուն Արցախի, հաղթանակ ապահովելով, իր երիտասարդ կյանքը անցկացրեց Բաքվի, , Շուշիի և Հայաստանի բերդերում...
2. Երկիր մեդեա հեռուստատեսությամբ Ռոբերտ Քոչարյան ներկայացող անձը անհաջող նմանակ էր՝ առանց խալերի, կարճ շալվարով ու ճմրթված վերնաշապիկով, Բելլան նրան երբեք այդ հագուստով եթեր չէր թողնի...

Սա զարմանալու չէ, աշխարհի շատ ճանաչված դեմքեր՝ Հիտլերից մինչև Սադամ Հուսեին և այլք , վտանգից ապահովվելու համար նմանակներ են օգտագործել, եթե այդպես է, ապա մենք բեմի վրա ենք, թե իրականության պատասխանատու...
Պատասխանեն միայն ողջամիտները:

Ռուզան Ասատրյան

Այս նյութը դիտել են - 3731 անգամ