Մարտի 1-ի գործով այսօր ՀՔԾ-ում հարցաքննվել է նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը. Armtimes
2018-07-26 11:40:00

Այսօր ՀՀ հատուկ քննչական ծառայությունում էր նաեւ ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը:

Մեր տեղեկություններով՝ Գեւորգյանը ՀՔԾ-ում հարցաքննվել է Մարտի 1-ի գործով. Արմեն Գեւորգյանը 2008 թվականին հայտնի շտաբի անդամ է եղել, որը գործում էր Բաղրամյան 26- ում, հենց այդտեղ էին կայացվում բոլոր որոշումները:

Արմեն Գեւորգյանը Ռոբերտ Քոչարյանի կառավարման տարիներին համարվում էր նրա իշխանության գորշ կարդինալը:

Այս նյութը դիտել են - 4641 անգամ