Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում
2018-07-25 15:35:00

Մանվել Գրիգորյանի նկատմամբ տեղի է ունենում դասական խոշտանգում: Այս մասին այսօր՝ հուլիսի 25-ին, լրագրողներին ասաց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լեւոն Բաղդասարյանը:

«Անհամատեղելի է նրա հիվանդությունները կալանքի հետ, սա դասական խոշտանգման օրինակ է: Պետական լիազոր մարմինները բավական ուշադիր են նրա նկատմամբ, նա եւ քիմիոթերապիա եւ այլ հատուկ միջամտություններ է տեղի ունենում, սակայն բժիշկն ասում է, որ նրան արգելված է գտնվել նման վայրում: Ավելին ասեմ, մենք նման օրինակներ են ունեցել՝ Հաց բերող (Արթուր Սարգսյան), Սողոմոն Քոչարյան, որոնք դասական խոշտանգման հետեւանքով մնացին անազատության մեջ եւ մահացան»,- ասաց նա:

Այս նյութը դիտել են - 4975 անգամ