«Կրակեմ Հրաչի» դատավոր որդին՝ Դավիթ Հարությունյանը, լավ չի հասկացել վարչապետի ուղերձը. նա կայծակնային արագությամբ ազատել է խոշոր չափերով խարդախության մեջ կասկածվողին
2018-07-18 01:31:00
Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունից հետո պետության համար , ինչպես հայտնի է , առաջնային խնդրի է վերածվել երկրում Արդարության մթնոլորտի հաստատումն ու Օրենքի գերակայությունն ապահովելը՝ անխտիր բոլորի համար՝ անկախ այս կամ այն անձի ունեցած հասարակական դիրքից , կապերից կամ ծագումնաբանությունից:
Բոլորը հավասար պետք է լինեն Օրենքի առաջ , իսկ դատարաններն էլ պետք է կաշկանդված չլինեն պետության կամ չինովնիկների կողմից՝ գործելու բացառապես Օրենքի տառին համապատասխան՝ ահա այն սկզբունքը , որի մասին, մասնավորապես , վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, ահա այն կրեդոն, առանց որի երաշխավորման , բարեփոխումների , հեղափոխական լուծումների մասին բոլոր խոսակցությունները կարող են վերածվել սովորական դատարկախոսության:
Դժվար է ասել՝ հանրահայտ «Կրակեմ Հրաչի» (Հրաչյա Հարությունյան) որդի Դավիթ Հարությունյանն , ով , ինչպես գիտենք , 2016 թ -ից ցայսօր հանդիսանում է Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի նախագահ , հատկապես ինչ սկզբունքով է առաջնորդվել որոշում կայացնելիս՝ կալանքից ազատելու նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ խիստ մտերմիկ կապերի մեջ գտնվող ու կոռուպցիոն սխեմաների մեջ վաղուց ներքաշված տխրահռչակ « Վանոյի Արտակին»՝ նույն Արտակ Գալստյանին , մի կալանավորվածի, որ վաղուց վերածվել է յուրատեսակ քրեական աստղիկի՝ հասարակության մեջ հանրահռչակվելով՝ նախկին իշխանությունների օրոք երկիրը ներսից կրծած կոռուպցիայի ու ամենաթողության ամենավառ խորհրդանիշ:
Հիշեցնենք , որ դիցուք 2016- ին Արտակ Գալստյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար , որ նա խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով խոշոր չափի գույք հափշտակելու նպատակով իր ծանոթ՝ շորթում կատարելու կասկածանքով ձերբակալված Անի Արթուրի Հովհաննիսյանի ( Analitik.am կայքի գլխավոր խմբագիրն է ) եղբայր՝ Գոռ Հովհաննիսյանին դրդել էր իր միջոցով առանձնապես խոշոր չափի՝ 2.390.000 ՀՀ դրամին համարժեք 5000 ԱՄՆ դոլար կաշառք տալ՝ իբր իրավասու պաշտոնատար անձին , սակայն իր կամքից անկախ հանգամանքներով հանցանքներն ավարտին չեն հասցվել , քանի որ Գոռ Հովհաննիսյանը հրաժարվել է վճարել պահանջված գումարը , այսինքն՝ Արտակ Գալստյանը կատարել է խոշոր չափերով խարդախության փորձ և առանձնապես խոշոր չափերով կաշառք տալու նախապատրաստություն (մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 182- րդ հոդվածի 3- րդ մասի 2- րդ կետով եւ 38-312- րդ հոդվածի 3- րդ մասի 1- ին կետով) :
Պետք է նկատել, որ սա բնավ միակ ապօրինությունը չէր , որ Արտակ Գալստյանն իր կարիերայի ընթացքում հասցրել էր անել, ու , թերևս , կարող է երկար տևել , եթե մեկը որոշի մեկիկ - մեկիկ թվարկել այն բազմաթիվ հանցանքներն ու զանցանքներն, որոնք հասցրել է հեղինակել Վանոյի Արտակ կոչված քրեածին տարրը :
Ու հիմա , փաստորեն , չգիտես ինչ հիմքով ու արդարադատության որ սկզբունքով Վլադիմիր Գասպարյանի մտերիմն ազատ է արձակվում մեկի կողմից , ով իրականում մշտական անտեսանելի կապերի մեջ է գտնվում այնպիսի շրջանակների հետ , որոնց հարստանալու մոլուցքն երկիրը հասցրել է անդունդի եզրին և որոնց անվերապահորեն երկար տարիներ շարունակ հովանավորել է ոստիկանությունը ( մարազմն այն աստիճան էր հասել , որ ունենալով դատվածություն ՝ ժամանակին նույն Վանոյի Արտակին ընդգրկել էին ոստիկանական մի հանձնաժողովում՝ իրավունք տալով փաստացի հանցագործին ՝ որոշելու ոստիկանների ճակատագիրը՝ հանգամանք , որ , անշո՛ւշտ , չի կարող կոմպետենտ մարմիններին լրջագույն մտորումների առիթ չտալ ):
Ինչպես պարզվում է , կալանավայրը «Վանոյի Արտակին » այդպես էլ խելքի չի բերել , ու այն բանից հետո , երբ «Կրակեմ Հրաչի» «հերոս» զավակի թեթև ձեռքով կալանքից ազատ է արձակվել , անմիջապես անցել է հին զբաղմունքին:
«Վանոյի Արտակի» տխրահռչակ , բայց հավատարիմ շան պես նրան ենթարկվող (իսկապես բացառիկ երևույթ է ու մի փոքր դժվար է ասել , թե հատկապես ինչով է սա պայմանավորված ) փաստաբան Սուսաննա Սարգսյանը իր վստահորդ Արտակ Գալստյանի հետ mamul.am-ի «Մամուլի Խոսնակ» ում կրկին էջ են բացել ու լծվել հին գործին (սույն կայքի ընձեռած հնարավորություններն ակնհայտորեն ծառայեցվում են սուբյեկտիվ, հանցավոր  նպատակներով, ու վատ չէր լինի, եթե պարզեին, թե հատկապես ինչ ծագում ունի այս ռեսուրսն ու ովքեր են կոնկրետ կագնած սրա ետևում):
Մասնավորապես՝ խոսքն այն զրպարտիչ տեսանյութի տարածման մասին է, որում խոսք է գնում թրաֆիքինգի, թուրքերին հայ երեխաների վաճառքի և այլ նմանատիպ զազրելի բնույթ կրող հանցագործություններում իբր ոմանց ներքաշվածության մասին՝ մի ստոր տեսանյութ, որն, ինչպես հայտնի է, արդեն հասցրել է մարդկանց իրենց հունից հանել:
Արտակ Գալստյանն էլ կրկին իր՝ անբարո ֆեյքի դերկատարումն ավելի պրոֆեսիոնալ կերպով շարունակելու համար Youtube- ում վերածվել է « Արամ Գնունու»՝ հենց այդ օգատիրոջ անունից տարածելով վերոհիշյալ տեսանյութն՝ ըստ էության շատ իմաստներով ձեռնոց նետելով նաև հայաստանյան ողջ իրավապահ համակարգին , քանի որ ակնհայտ է , որ եթե տեսանյութում ներկայացվողը համապատասխանում է իրականությանն , ապա իրավապահները վաղուց պետք է ուշադրություն դարձնեին սույն խնդրին , այնինչ , փաստորեն , քար լռություն են պահպանում , ինչն , անկասկած , ինքնին բավական խոսուն փաստ է՝ պատռող «Վանոյի Արտակի » ու նրա փաստաբանի կեղծ , գարշելի ու ազգադավ դիմակը :
Պարզապես ցավալի է , որ նոր Հայաստանում դեռ իրավապահները հանդուրժում են ոմանց նմանօրինակ վարքագիծն ու չեն կանխում ազգային անվտանգության տեսանկյունից հույժ վտանգավոր , Հայաստանին վարկաբեկող գործելակերպը , որում ի դեպ , շոշափվում է նաև մեզ թշնամի պետության անունը :
Բավական է ուսումնասիրել նույն Սուսաննա Սարգսյանի ֆեյսբուքյան էջը կամ նրա փաստաբանական գրասենյակի էջը , որպեսզի նկատելի դառնա «Վանոյի Արտակի » հետ նրա կատարած աշխատանքի բնույթն ու հասկանալի կդառնա՝ սրանք միմյանց զինակիցներ են՝ ունենալով ընդհանուր շահեր :
Սրանք օգտագործելով armcrimenews.com, crimenews.am կայքերը շարունակաբար զբաղվել են զանազան պաշտոնյաների ու անհատների վատաբանմամբ: Այժմ էլ, փաստորեն, օգտվում են mamul.am-ի ընձեռած հնարավորություններից՝ նպատակամիտված կերպով թիրախավորելով բոլոր նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել Վանոյի Արտակի ձերբակալությանը ՝ բողոքելով պատկան մարմիններին :
Այսպիսով՝ անձնական վրեժ լուծելու համար Արտակ Գալստյանի ու Սուսաննա Սարգսյանի հեղինակած տխրահռչակ տեսանյութում արծարծվում են միանգամայն անմեղ մարդկանց, նախկին և ներկա պաշտոնյաների անուններ՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հետ ունեցած պայմանավորվածության արդյունքում ու նրա համաձայնությամբ՝ իհարկե, հենց Գասպարյանն ու նրա կողմից կառավարվող բանդան է կանգնած Սուսաննա Սարգսյանի թիկունքին՝ մեկի, ով սեփական ֆեյսբուքյան էջը հիմնականում բանեցնում է սրա - նրա դեմ տեղեկատվական տեռոր կազմակերպելու համար :
 Ընդ որում՝ բավական հետաքրքրիր ձեռագիր ունի փաստաբանը՝ հաճախ գովեստներ է շռայլում նրանց հասցեին , ումից կախվածություն և շահ ունի՝ հանուն իր վստահորդի:
Հարց է առաջանում՝ կոնկրետ ի՞նչ հիմունքներով է «Կրակեմ Հրաչի» որդի Դավիթ Հարությունյանը ճաղերից ազատել աղմկահարույց գործով անցնող Արտակ Գալստյանին (անգամ datalex.am -ում չկա նման տեղեկատվություն ):
Պետք է նշել , որ եթե կա իրական ցանկություն «թացը չորից տարբերելու», արդարադատության հաղթանակին հասնելու , ապա սույն գործը հարկավոր է հանձնել մեկ այլ դատավորի , որպեսզի Դավիթ Հարությունյանն այլևս հնարավորություն չունենա առնչություն ունենալու Վանոյի Արտակի գործի հետ , ում , փաստորեն , իր աջակցությունն է ցուցաբերել՝ նրան կալանքից ազատելով :
Ի դեպ՝ պետք է նշել , որ Դավիթ Հարությունյանը ՀՀ արդարադատության համակարգում բարձր պաշտոն զբաղեցնող այն անձանցից է , որոնք առանձնակի համբավ են վայելում այնպիսիների շրջանում , ովքեր , հանդիսանալով բարձրաստիճան պաշտոնյաներ , խնդիր են ունենում խուսափելու արդարդատությունից:
Ինչ վերաբերում է «Վանոյի Արտակի » գրելու «տաղանդին», որն առանձնակի փայլով է աչքի ընկել հատկապես նրա՝ « նստած » լինելու շրջանում , ապա պետք է ասել , որ իրականում այդ երկարաշունչ նյութերը , որոնք ստորագրված են Արտակ Գալստյանի անվամբ , չեն պատկանել Գալստյանի գրչին՝ պայմանավորված միանգամայն օբյեկտիվ հանգամանքներով:
Կարելի է կարծել, որ կալանավայրը մի դրախտավայր է, որտեղ կան համակարգիչներ կամ նոթբուքեր, փափուկ աթոռներ, որպեսզի «Վանոյի Արտակը» կարողանա շարադրել սեփական մտքի գոհարները :
«Վանոյի Արտակի » փաստաբան Սուսաննա Սարգսյանն է իրականում գրել այդ ստոր, զրպարտիչ նյութերն ու դրանք ստորագրել իր պաշտպանյալի անունով՝ « պադերշկայի » կարգով՝ հաջակցություն սեփական պաշտպանյալի (մեղա՜, մեղա՜, ով է տեսել նման փաստաբան, որ իր վստահորդի համար սիրտ ու հոգի տա...):
Քննարկման ենթակա չէ այն, որ «Կրակեմ Հրաչի» որդի Դավիթ Հարությունյանի որոշումն՝ ազատ արձակելու «Վանոյի Արտակին» կալանքից, պետք է անպայմանորեն ենթակա լինի պատկան մարմինների կողմից իրականացվելիք քննության, բայց հատկապես ԱԱԾ-ի կողմից, քանի որ ՀՀ Ազգային Անվտանգության համար սպառնալիք հանդիսացող մեկի ազատ արձակումը, թերևս, կարող էր հնարավոր դառնալ ծանրակշիռ փաստերի առկայության պարագայում միայն:
Կա մեծ ցանկություն պարզելու՝ այդ ի՞նչ փաստերից կամ սկզբունքներից ելնելով է, որ Դավիթ Հարությունյանը նման «մարդասիրական» որոշում է կայացրել: Վատ չէր լինի նաև, եթե նույն պատկան մարմինները քննության առարկա դարձնեին դատավորի ընդհանուր աշխատանքային գործունեությունը նաև ու պարզեին, թե ինչպիսի կոռուպցիոն սխեմաների մեջ է նա տարիներ շարունակ եղել քաշված, ինչ դեր է նրան վերապահված եղել հանցավոր բուրգի ներսում: Անվիճելի է, որ նրա ողջ կարիերան միտված է եղել մեկ ուղղությամբ՝ փող աշխատելու՝ բոլոր հնարավոր միջոցներով ու ճանապարհներով՝ թեկուզ մարդկանց ճակատագրեր կործանելու գնով: Ավելին՝ կասկած չկա, որ ԱԱԾ-ի կողմից համապատասխան ուղղությամբ ուշադրության առկայության դեպքում դժվար չի լինի նաև ձեռքի հետ էլ ջրի երես դուրս բերել նույն «Կրակեմ Հրաչի» «հերոսությունների» մասին բարբառող պատմությունները՝ մեկի, ով, ինչպես հայտնի է, ժամանակին ամենաազդեցիկ կոռումպացված դեմքերի թվին է պատկանել Հայաստանում: Որդին, փաստորեն, հավատարմորեն շարունակում է հոր գործը...
Նիկոլ Փաշինյանի խոսքերն այն մասին,որ դատական համակարգը պետք է լիովին անկախ դառնա,պետք է բացառել բարձրագույն ղեկավարության կամ որևէ օտարածին տարրերի կողմից հնարավոր միջամտությունները դատարանների գործունեությանը, ուղղված է մեկ բանի՝ երկրում Արդարադատության վերականգնմանն ու հնարավորինս անկախ դատարանների ձևավորմանը, բայց ոչ երբեք հակառակին: Ափալ-թափալ գործեր փակելով ու նույն Արդարադատությունը կիսատ-պռատ իրականացնելով ոչնչի չես հասնի՝ սա որպես ի գիտություն նույն Դավիթ Հարությունյանի, ով կարծես այնքան էլ լավ չի հասկացել երկրի ղեկավարի ուղերձների բուն էությունը:
Ոչինչ՝ շուտով կհասկացնեն…

Այս նյութը դիտել են - 14813 անգամ