Փոստանջյանն արագացրեց ՀՀԿ-ի անկումը
2018-07-16 10:16:00
Երևանը շարունակելու է անգլուխ մնալ: 
Զարուհի Փստանջյանը չի ընտրվել մայրաքաղաքի ղեկավարի պաշտոնում , ինչն , ըստ մի շարք գնահատականների , միանգամայն սուբյեկտիվ իրողությունների արդյունք է դարձել :
Ստեղծված իրավիճակն իրականում բավական ուշագրավ է հատկապես քաղաքական տեսանկյունից , քանի որ քաղաքապետ չընտրվելու պարագայում , ըստ օրենքի , համապատասխան ժամկետներում պետք է անցկացվի ավագանու արտահերթ ընտրություններ :
Բանն այն է , որ Հայաստանում հեղափոխությունից հետո ստեղծվել է շատ իմաստներով հակասական իրավիճակ:Մի կողմից՝ հեղափոխական ուժերն են եկել դե ֆակտո իշխանութան , մյուս կողմից մերժված ուժը՝ ՀՀԿ - ն, իներցիայի ուժով շարունակում է իր ձեռքում պահել իշխանության առնվազն որոշակի մասը :
Ճիշտ է՝ խորհրդարանում ՀՀԿ - ն մեծամասնություն չէ այլևս , սակայն , ինչպես հայտնի է , հանդիսանում է գերիշխող դիրքեր ունեցող , իսկ ահա քաղաքային ավագանիում ՀՀԿ - ի տոտալ ազդեցությունն առավել քան զգալի է :
Հիմա , փաստորեն , արտահերթ ընտրությունների միջոցով ձևավորվելու է բոլորովին այլ կազմ ու բովանդակություն ունեցող ավագանի՝ համապատասխանող այն տրամադրություններին , որոնք այժմ իշխող են երևանցիների շրջանում , որոնց գերակշիռ մեծամասնությունն , ինչպես հայտնի է , անվերապահորեն սատարում է հեղափոխությանն ու այն մարմնավորող գործիչներին , ուժերին: Ավելին՝ ավագանու արտահեթ ընտրությունները , որոնց անցկացումը սարերի հետևում չէ , կարող է յուրատեսակ քննություն դառնալ նոր իշխանությունների համար՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններից առաջ :
Ինչ վերաբերում է Զարուհի Փոստանջյանի շանսերին՝ ապագայում ընտրվելու քաղաքապետ , ապա , անկասկած , դրանք առավել քան մեծ են : Փոստանջյանը Փաշինյանից հետո երկրորդ անձն է , ով պայքարել է երկար սպասված փոփոխությունների համար , նա այն բացառիկներից է , ովքեր անվերապահ աջակցություն ունեն ինչպես երկրի ներսում , այնպես էլ դրսում , ու , անկասկած , հենց նա պետք է ապագայում ևս դառնա այն թեկնածուն , որին պետք է սատարեն նոր Հայաստան կերտող ուժերն Երևանի ավագանիում :
Փոստանջյանն իր չընտրվելով փաստացի է՛լ ավելի արագացրեց հին սիստեմի կազմաքանդումն ու ՀՀԿ - ի վերջնական անկումը :
 Գայանե Մանուկյան 
Այս նյութը դիտել են - 8680 անգամ