Քաղաքապետի ընտրությունը տապալվեց
2018-07-16 00:56:00
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, երեւանի ավագանին այսօր պետք է ընտրեր քաղաքապետ: Նիստի մեկնարկին, սակայն, պարզվեց, որ քվորում չկա եւ հայտարարվեց 30 րոպե ընդմիջում:
Ընդմիջումից հետո Կամո Արեյանը հայտարարեց; որ ըստ օրենքի հայտարարված 30 րոպեն ավարտվել է; քվորում դարձյալ չկա, ուստի նիստը համարվում է ավարտված։
Ըստ այդմ՝ այսօր` հուլիսի 16֊ին, Երևանի քաղաքապետ չընտրվեց։
Տեղեկացնենք, որ 65 հոգանոց ավագանու անդամներից նիստին ներկա է միայն 5 մարդ:
Այս նյութը դիտել են - 4543 անգամ