Մեր երկրին այնպիսի առաջնորդ է պետք, որ տեր կանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին.. Սոնա Արշունեցի
2018-07-12 13:24:00

ՎԱՐՉԱՊԵՏԻ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ԲԵԼԳԻԱՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ, ՀԻՇԵՑՆՈՒՄ ԷՐ ՀԵՂԱՓՈԽՈՒԹՅԱՆ ՕՐԵՐԻ Հանրապետության հրապարակի բազմամարդ հանրահավաքները․․․

Բառերով դժվար է արտահայտել այն սերն ու ջերմությունը, որ ժողովուրդը տածում է մեր վարչապետի հանդեպ,,, Չէին դադարում ծափահարությունները, ՆԻ-ԿՈԼ, ՆԻ-ԿՈԼ ՆԻ-ԿՈԼ վանկարկումները,,, Սա իմ երազած պահն էր,,, Շուրջ 10-ը տարի դատապարտելով Սերժի ռեժիմը, գրեթե իմ բոլոր հոդվածներն ավարտում էի այս տողերով,,,

«Մեր երկրին այնպիսի առաջնորդ է պետք, որ տեր կանգնի մեր երկրի ամեն մի թփին ու քարին, այնպիսի նախագահ, որ ազգովի սիրենք ու հպարտանանք մեր նախագահով, ոչ թե գողերի, մարդասպանների ու երկիրը թալանողների հովանավորը լինի․ երկիրը հայաթափ անի, ժողովրդին պահի դառն աղքատության մեջ, իսկ պետական բյուջեն ու ստացած վարկերը թալանի իր մաֆյոզ շրջապատով ու անգամ բանակին չզինի արդի զինատեսակներով» 

ԵՍ ԳՏԵԼ ԵՄ ԻՄ ԵՐԱԶԱԾ ԱԶԳԻՍ ԱՌԱՋՆՈՐԴԻՆ ՈՒ ՈՉ ՄԻԱՅՆ ԵՍ, ԻՐՈՔ ԱԶԳՈՎԻ ՍԻՐՈՒՄ և ՀՊԱՐՏԱՆՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՎԱՐՉԱՊԵՏՈՎ,,,ԱՅՍՕՐ ԶԳԱՑԻ ԱՅԴ ՍԵՐԸ,,,
ՓԱՌՔԴ ՇԱՏ ԱՍՏՎԱԾ, ԵՐԿԻՐՍ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ Է, ԹՈՒՆԵԼԻ ԾԱՅՐՈՒՄ ԼՈՒՅՍԸ ՊԱՐԶ ԵՐևՈՒՄ Է,,,

ՍՈՆԱ ԱՐՇՈՒՆԵՑԻ

Այս նյութը դիտել են - 5271 անգամ