Երևանը կին քաղաքապետ կունենա. ով կփոխարինի Տարոն Մարգարյանին
2018-07-09 13:47:00
Այսօր հրաժարական է տվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը: 
Operativ.am-ի ինֆորմացիայով՝ նրան այդ պաշտոնում կփոխարինի Երևանի ավագանու «ԵԼՔ» խմբակցության քարտուղար Թեհմինա Վարդանյանը, այսպիսով դառնալով Երևան քաղաքի պատմության մեջ առաջին կին քաղաքապետը:
Մինչև ավագանու ընտրություններ նշանակելը քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատարը կլինի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը:
Հիշեցնենք, օրեր առաջ Երևանի այլևս նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի և նրա հարազատների ունեցվածքի մասին սենսացիոն բացահայտումներ եղան, ինչից դրդրված էլ նա ստիպված եղավ հրաժարական տալու որոշում կայացնել:
Այս նյութը դիտել են - 7616 անգամ