Նոր զարգացումներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ
2018-07-09 10:58:00
«Հայաստան» համահայկական հիմնադրամի շուրջ շարունակում են ընթանալ անցանկալի խմորումներ ու հակասական պրոցեսներ:
Մասնավորապես՝ հայտնի է դարձել, որ Հիմնադրամի Լոս Անջելեսի գրասենյակի կողմից տարածված հաղորդագրությունից հետո, որում գրասենյակն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Հիմնադրամի տնօրեն Արա Վարդնայանին՝ ըստ էության՝ հռչակելով նրան զոհ ու շտապելով կատարելապես արդարացնել, իր հերթին հայտարարություն է տարածել ՍԴՀԿ Արևմտյան Ամերիկայի Վարիչ Մարմինը: Հնչակները դուրս են գալիս Ամերիկայի «Հայաստան» հիմնադրամի հոգեբարձուների խորհդրի կազմից՝ որպես իրենց այդ քայլի հիմնավորում բերելով նույն Արա Վարդնայնի հետ տեղի ունեցածը: Խորը հիասթափություն են ապրել այն փաստից, որ Վարդանյանը, կասկածվելով խոշորամասշտաբ յուրացումներում, այժմ շարունակում է փաստացի հանդիսանալ հինադրամի տնօրեն՝ գրավի դիմաց ստանալով ազատություն:
Իհարկե, դժվար է ասել՝ ՍԴՀԿ օրինակին հետևողներ կգտնվե՞ն,արդյոք, թե՞ ոչ, է՛լ ո՞վ կցանկանա լքել Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն, ով՝ ոչ, փաստ է, սակայն, որ հիմնադրամի հեղինակությանը հասցված վնասն իսկապես հսկայական է: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ դրա ներսում շուտով իսկական ճգնաժամ կարող է հասունանալ, ինչն էլ վաղ թե ուշ կհանգեցնի կառույցի փլուզմանը:
Ճիշտ է՝ միգուցե վերաոհիշյալ միտքը ոմանց կարող է թվալ ծայրահեղ կամ չափազանցված, ակնհայտ է, սակայն, որ կոնկրետ հնչակների քայլն այդ առումով խիստ բացասական ազդակ կարող է դառնալ՝ իր հետևից բերելով կառույցի կատարյալ հեղինակազրկմանն, ու եթե նույնիսկ ֆիզիկապես կառույցը շարունակի գոյություն ունենալ նաև հետագայում, միևնույնն է՝ դրա գոյությունը կլինի ինքնանպատակ:
Այսպես թե այնպես անվիճելի է, որ այս կառույցն այլևս իր նպատակներին չի կարողանալու լիարժեքորեն ծառայել, ու վաղ թե ուշ առաջ է գալու այն ինչ-որ այլընտրանքային կառույցով փոխարինելու անհրաժեշտությունը:
Հարցն էլ հենց այն է, թե կոնկրետ ինչ այլընտրանք կարող է գտնվել «Հայաստան» համահայկական հինադրամին:
Պետք է առհասարակ հրաժարվե՞լ այդ ֆորմատից, թե՞ պահպանելով ֆորմատը՝ ստեղծել շատ ավելի կենսունակ, վերահսկելի ու արդյունավետ կառույց, որի կարիքը, վստահաբար, Հայաստանը դեռ երկար է զգալու՝ հաշվի առնելով հատկապես պատերազմի մեծ վտանգը:
Հայաստանյան նոր իշխանությունների լուծելիք հարցերից մեկն էլ, անկասկած, առաջիկայում հենց սա պետք է լինի:

Ուղիղ եթեր՝ 2012 թվական: Հարց՝  Արա Վարդանյանին , «... ջրի համար գումար եք հավաքում, իսկ այդ  տարածքը արդեն  մեկ տարի է ջուր ունի...»:
Համահայկական դրամահավաք-հեռուստամարաթոնն արձանագրեց 21 422 477 ԱՄՆ դոլարի նվիրատվություն եւ նվիրատվության խոստում:
Այս նյութը դիտել են - 6237 անգամ