Մեկնարկվել է վարչապետի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
2018-07-04 23:14:00

Հուլիսի 5-ի առավոտյան մեկնարկվել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ, նախատեսված են մի շարք հանդիպումներ, այդ թվում, բնակչության հետ:

Վարչապետի առաջին կանգառը Սիսիան քաղաքում է, որտեղ վարչապետը հանդիպելու է բնակիչների հետ, պատասխանելու նրանց հուզող հարցերին: Սիսիանի հրապարակը մարդաշատ է։

Նմանատիպ հանդիպում վարչապետը կունենա նաև Գորիսում: Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մեղրի ազատ տնտեսական գոտի:

Սա վարչապետի կարգավիճակում Նիկոլ Փաշինյանի առաջին այցն է Սյունիքի մարզ: 

Այս նյութը դիտել են - 5927 անգամ