Միամիտ հայրենակիցնե՛ր, ափսոս, որ ձեր փողերը կորան կազինոներում...
2018-07-03 20:23:00

Մեր կազմակերպությունը՝ Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը տարիներ շարունակ Հայաստան հիմնադրամը բոյկոտել է և բոյկոտի կոչերով է հանդես եկել սփյուռքում, սոցիալական ցանցերում:

Մեզ դրա համար շատերը մեղադրում էին, այդ թվում նաև բավական սուր մեղադրանքով է հանդես եկել նախկին Սփյուռքի նախարարը:

Շատ միամիտ հայրենակիցներ մեր կոչերը արհամարում ու այնուամենայնիվ իրենց համեստ հանգանակություններն էին անում հիմնադրամին: Ինչ որ տեղ ինձ մեղավոր եմ զգում՛, որ ավելի շատ ու համոզիչ չենք քարոզել:

Գոնե այդ սրիկան փողը քոռուփուչ արած չլիներ կազինոներում, որ հետ բերել լիներ: Գոնե գողացածը պահեր բանկում: Սրիկան նույնիսկ փողի կարիք չի ունեցել, բայց միևնույն է գողացել է ու մսխել էժանագին հաճույքների համար:

Հարգելի միամիտ հայրենակիցներ, ափսոս որ ձեր փողերը կորան կազինոներում...

Սասուն Քոսյան

Այս նյութը դիտել են - 5550 անգամ