ՀՀ-ում դատավորը ցինիկաբար խախտում է ոչ միայն ՀՀ-ի ու ՌԴ-ի օրենքը,այլև միջազգային.Էդուարդ Պետրով. Hayeli
2018-06-28 20:41:00

Ռուսաստանի Մոսկվա քաղաքի փաստաբանների միության փաստաբան Էդուարդ Պետրովի խոսքով՝ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությունը չի ազդել դատական համակարգի վրա.

«Ձեզ մոտ տեղի ունեցավ հեղափոխություն, և այն պետք է երևա նաև դատական համակարգում: Այստեղ հայցը չէր կարող ընդունվել, ՀՀ օրենքն էլ է այդպես ասում, նույնը ասում է նաև Մինսկի կոնվենցիան: Կոնվենցիայի 27-րդ հոդվածը սահմանում է, որ նման գործը պետք է քննվի այնտեղ, որտեղ ընտանիքը մշտական բնակվում է:

Պարազյան ընտանիքը, երեխաներն ու մայրը բնակվել են և հաշվառված են եղել ՌԴ-ում մինչև վերջերս»:
Փաստաբանների պնդմամբ, հարցը ՀՀ դատարանից հանելու միակ նպատակը օրենքի սահմաններում աշխատելն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում.

Այս նյութը դիտել են - 5896 անգամ