ԱՄՆ-ի Գերագույն դատարանը հաստատել է ներգաղթյալների մասին Թրամփի սկանդալային հրամանագիրը
2018-06-26 20:35:00

ԱՄՆ-ի Գերագույն դատարանն աջակցել է Դոնալդ Թրամփի` ներգաղթյալների վերաբերյալ հրամանագրի ընդունմանը:

  Համաձայն այդ հրամանագրի՝ մահմեդական մի շարք երկրների քաղաքացիներ ԱՄՆ մուտք գործելու հնարավորություն չեն ունենա։  Մուտքի արգելքը կվերաբերի Իրանի, Եմենի, Լիբիայի, Սիրիայի և Սոմալիի այն քաղաքացիներին, որոնք ԱՄՆ մուտքի վիզաներ կամ ժամանակավոր կեցության փաստաթղթեր չունեն։

Թրամփը, մեկնաբանելով Գերագույն դատարանի որոշումը, հայտարարել է, թե այն մեծ հաղթանակ է ամերիկացիների և Սահմանադրության համար։
Գերագույն դատարանի գլխավոր դատավոր Ջոն Ռոբերթսը նշել է, որ իշխանությունները, ելնելով ազգային անվտանգության նկատառումներից, հրամանագրի աջակցման վերաբերյալ բավականաչափ հիմնավորումներ են ներկայացրել։

Այս նյութը դիտել են - 3632 անգամ