Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա և ԱՄՆ
2018-06-26 01:50:00

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա, այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ.  հայտնում են փոխվարչապետի գրասենյակից: «Այսօր՝ հունիսի 26-ին, ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով մեկնել է Կանադա (Տորոնտո), այնուհետև այցը կշարունակվի դեպի ԱՄՆ (Լոս Անջելես):

Պատվիրակության կազմում են ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա»-ի ներկայացուցիչներ Ալինա Եղիազարյանը և Նարեկ Ալեքսանյանը: 

Այս նյութը դիտել են - 3941 անգամ