Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոսի և Օդեսայի մարզպետի հանդիպումը
2018-06-22 11:28:00
Հունիսի 21-ին տեղի ունեցավ Օդեսայում ՀՀ գլխավոր հյուպատոս Հայկ Ղուլյանի և Օդեսայի մարզպետ Մաքսիմ Ստեպանովի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում մարզպետը ողջունեց գլխավոր հյուպատոսի պատրաստակամությունը և մոտեցումը փոխհարաբերությունները դինամիկ կերպով զարգացնելու հարցում`նշելով, որ այդ առումով առկա է բավականին մեծ ներուժ:
Մարզպետ Ստեպանովը նշեց նաև Օդեսայի և ՀՀ-ի միջև առևտրատնտեսական ոլորտում դրական դինամիկայի միտման մասին:
Իր հերթին Հայկ Ղուլյանը, շնորհակալություն հայտնելով Մաքսիմ Ստեպանովին ջերմ ընդունելության համար, բարձր գնահատեց Օդեսայի իշխանությունների լավ վերաբերմունքը հայկական համայնքի հանդեպ և հույս հայտնեց, որ Օդեսայի մարզի և Հայաստանի Հանրապետության վարչատարածքային միավորների միջև տարբեր ոլորտներում համագործակցությունը կունենա դինամիկ և արգասաբեր բնույթ:
Հանդիպման ընթացքում խոսվեց տարբեր ոլորտներում համագործակցություն ծավալելու, ինչպես նաև համագործակցությունը խորացնելու և զարգացնելու հեռանկարների մասին՝ հիմնական շեշտադրումն անելով տուրիզմի ոլորտում համագործակցության հնարավորությունների վրա:
Այս նյութը դիտել են - 3370 անգամ