Որքան փող եք ստացել Բաղրամյան 26-ից…
2018-06-21 00:04:00
Լրագրող Արմեն Դուլյանը ֆեյսբուքում գրել է.

«Եկեք սկսենք մեզանից…

Որքան փող եք ստացել Բաղրամյան 26-ից… Առաջարկում եմ լրատվամիջոցների ղեկավարներին պատասխանել այդ հարցին… 
Հետո երկրորդ հարցին՝ որքան զանգեր ու ցուցումներ եք ստացել բաղրամյանամերձ պաշտոնյաներից, որոնց գերակշիռ մասն այժմ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է բարձր պաշտոններ զբաղեցնել…
Սկսեմ ինձանից՝ երեք հեռուստաընկերությունուններում եմ աշխատել՝ Հ1, Շանթ եւ Կենտրոն…
Երեքում էլ առաջին պայմանը եղել է՝ ոչ մի բառ Սերժ Սարգսյանի մասին…
Պատկերացնո՞ւմ եք՝ ամերիկյան բոլոր հեռուստաընկերությունների ամենագլխավոր թեման՝ նախագահին քննարկելն է…
Մեզ մոտ տաբու՝ ոչ մի խոսք՝ բացի պաշտոնական տեղեկատվությունից…
Չգիտեմ՝ միգուցե սրանից սկսենք… Մի կերպ ապաշխարենք, հետո նոր ուրիշներից պահանջենք…»:
Այս նյութը դիտել են - 5208 անգամ